Рубрика: Նախագծային ճամփորդություններ

Սուրբ Ծննդյան պատարագ։

Եվ իր հոգում Քրիստոսի Ծննդյան կենսատու լույսը կրելով, Նրա անսահման սերն ունենալով, սիրահոժար կերպով պատրաստ լինենք զոհաբերության

՝ հանուն Աստծո և մեր մերձավորի, այդ զոհաբերության մեջ ընդգրկելով մեր էության բոլոր բնագավառները՝ մեր «Ես»-ը, ժամանակը, հոգեկան, ֆիզիկական և նյութական միջոցները։

Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցելով, ստացանք հոգևոր հագեցվածություն։ Հետաքրքիր է հետևել ամբոխի մեջ տարբերվող սեբաստացի մանկավարժին, ով եկեղեցու անկյունում կանգնած՝ սարկավագների հետ երգում է հոգևոր շարականներ։ Ինչ խոսք, գեղեցիկ պատկեր է։

Ճամփորդներով քայլում ենք դեպի Աշճյանի անվան դպրոց։ Իսկ ընթացքում որսում Մուղնու նեղլիկ փողոցների ու ծառերի այդքա՜ն բնական գեղեցկությունը։

Համագործակցությունը սկսված է։Սեբաստացի և Մուղնի սովորող-սովորեցնող նախագծերի ընթացքը մեկնարկված է։

Սաղմոսավանքում ինչքան էլ լինենք, միևնույն է, ամեն անգամ գտնելու, հայտնաբերելու, բնութագրելու բան կգտնես։ Խորհրդավոր այս եկեղեցին վեհ կանգնած Քասաղի կիրճի բարձունքում, միշտ իր բարձունքում է՝ ամեն տեսակով։

Պապական տունը կրկին ողջունում է սեբաստացիներին։ Արդեն հարազատ ու ջերմ մթնոլորտ է սեբաստացիների ու Ստեփանյանների մեջ։ Սիրուն համագործակցություն է։)))

Օրվա տեսանյութը

Реклама

Автор:

Ուրիշ մոլորակներ են ապրում նրա հոգում, միշտ վառ են բոլոր աստղերը: Ընդամենը մի բուռ հող, բայց օվկիանոսից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s