Рубрика: Ուսումնական ճամփորդություններ

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծ

Քայլարշավի օրը՝ Դեկտեմբերի 5-ին

 Քայլարշավի ժամանակահատվածը՝ 13։30-14։30

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, հայորդաց տան մանկավարժներ, սովորողներ։

Քայլարշավի նպատակը՝  հայրենագիտական քայլարշավ, ֆոտոպլեներ Աշտարակում։

Քայլարշավի խնդիրները՝ բացահայտել Աշտարակի գեղեցկությունն ու պատմամշակութային կոթողներով հարուստ լինելը։

Քայլարշավի ընթացքը՝  կսկսենք Աշարակի Սուբ Սարգիս եկեղեցուց, որից հետո կշարժվենք Աշտարակի Հին կամրջով դեպի Քասաղի կիրճ, կուսումնասիրենք Հին Ջրաղացը։ Քայլարշավը կշարունակենք դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցի, իսկ այդ ընթացքում՝ ճանապարհին, կներկայացնեմ Աշտարակի բաղնիքը։Կարմրավոր եկեղեցուց կշարժվենք դեպի Սուրբ Մարիանե եկեղեցի, որտեղից էլ Աշտարակի հրապարակ, կծանոթացնեմ Աշտարակի մշակույթի տան հետ, կտեսնենք Ներսես Աշտարակեցու հուշարձանը, ապա Սիսակյան փողոցով կհասնենք հայորդաց տուն։Քայլարշավի ընթացքում մասնակիցներին կներկայացնեմ պատմամշակութային բոլոր կոթողների  պատմությունը, աշխարհագրությունը, Քասաղ գետի բնութագրությունը, դերն ու նշանակությունը։

Ներկայացնում եմ ճամփորդության ընթացքը՝ քարտեզով։

24623650_2095115454049834_692531121_o

Автор:

Ուրիշ մոլորակներ են ապրում նրա հոգում, միշտ վառ են բոլոր աստղերը: Ընդամենը մի բուռ հող, բայց օվկիանոսից:

Оставьте комментарий